Ալ. Սպենդիարյանի տուն թանգարանը «Պատառիկներ նամակներից» շարքով նորովի է բացահայտում կոմպոզիտորին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը, որն այս օրերին ակտիվ գործունեություն է ծավալում օնլայն հարթակում, «Պատառիկներ նամակներից» շարքով շարունակում է արվեստասերներին ծանոթացնել Սպենդիարյանի ստեղծագործական և մտերմիկ միջավայրին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շարքի շրջանակում տուն-թանգարանը հրապարակել է անվանի դաշնակահար, մանկավարժ Էգոն Պետրիի նամակը՝ ուղղված Ալեքսանդր Սպենդիարյանին:

«Մեծարգո պարոն Սպենդիարով,

Ձեր հոբելյանի մասին լուրը, ցավոք, չափազանց ուշ ստացա, որպեսզի կարողանայի ժամանակին գրել Ձեզ: Ես նոր եմ վերադարձել Լեհաստանի համերգային շրջագայությունից և շտապում եմ, թեև ուշացումով, Ձեզ փոխանցել իմ սրտագին շնորհավորանքները: Հուսով եմ, որ այդ նշանակալից օրըանցկացրել եք քաջառողջ և ուրախալի տրամադրությամբ: Շատ ցավում եմ, որ անձամբ չեմ կարողացել ներկա գտնվել:

Ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 15-ին, կմեկնեմ Մոսկվա և այնտեղ կմնամ մինչև հունվար: Հուսով եմ, որ ճանապարհն ինձ կբերի նաև Էրիվան, որի սրտագին ընդունելությունն ու հաճելի մարդկանց միշտ երախտագիտության զգացումով եմ հիշում:

Լավագույն բարեմաղթանքներս Ձեզ, Ձեր հարգարժան ընտանիքին և Էրիվանի բոլոր լավ ընկերներին, մնում եմ նվիրված Ձեզ՝

Էգոն Պետրի»:

11 հոկտեմբերի, 1926 թ.

Ավստրիացի դաշնակահարը 1926 թվականի մարտի 4-ին և 5-ին մեծ հաջողությամբ ելույթներ է ունեցել Երևանում և հյուրընկալվել Մելիք-Աղամալովների տանը, որտեղ այդ ժամանակ բնակվում էր Ալեքսանդր Սպենդիարյանը:

Հայերեն

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի