Սպորտ

Մահացել է Լևոն Արոնյանի կինը՝ Արիանե Կաոիլին

2 րոպեի ընթերցում

Մահացել է Լևոն Արոնյանի կինը՝ Արիանե Կաոիլին

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքից հեռացել է Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանի կինը՝ ԱրիանեԿաոիլին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթեր»-իր միկրոբլոգի գրառմամբ տեղեկացրել է Լևոն Արոնյանը։

«Բառեր չեմ գտնում արտահայտելու իմ վիշտը տիկնոջս՝ Արիանայի մահվան կապակցությամբ։ Նա խելացի, աշխատասեր և կենսուրախ մարդ էր, ով գեղեցիկ կյանք ապրեց»,- նշել է Արոնյանը։

Գրառմանը ցավակցական խոսքերով պատասխանել են բազմաթիվ հանրաճանաչ շախմատիստներ, մասնավորապես, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, գրոսմայստեր Անիշ Գիրին և այլք։

Արոնյանը կինը մարտի 15-ին` ժամը 00:02-ին, իր վարած «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցի վրա բախվել էր բետոնե հենասյանը: Նա ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց: Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Նա հիվանդանոցում էր, սակայն կյանքը փրկել չհաջողվեց։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում