Սպորտ

Նոյերն ուզում է «Բավարիա»-ի հետ 5 տարվա պայմանագիր ստորագրել

1 րոպեի ընթերցում

Նոյերն ուզում է «Բավարիա»-ի հետ 5 տարվա պայմանագիր ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ազգային թիմի և Մյունխենի «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը ակումբի հետ ուզում է կնքել 5 տարվա պայմանագիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է գերմանական Bild-ը: «Բավարիա»-ն և Նոյերը երկար ժամանակ է չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ նոր պայմանագրի ժամկետների հետ կապված, քանի որ Նոյերն ուզում է 5 տարվա նոր պայմանագիր: Բայց ակումբն առաջարկում է միայն 3 տարվա պայմանագիր: Բանակցությունները դադարեցվել են:

Մանուել Նոյերն աշխարհի չեմպիոն է դարձել Գերմանիայի հավաքականի կազմում: Նա «Բավարիա» է տեղափոխվել 2011 թվականին «Շալկե»-ից: Ընդհանուր առմամբ մյունխենյան ակումբի կազմում Նոյերը մասնակցել է 241 խաղի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում