Սպորտ

Դեմբելեն կարող է տեղափոխվել «Լիվերպուլ»   

1 րոպեի ընթերցում

Դեմբելեն կարող է տեղափոխվել «Լիվերպուլ»   

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Ուսման Դեմբելեն կարող է տեղափոխվել «Լիվերպուլ»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Sport.es-ը: Ըստ պարբերականի, «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ուզում է իր թիմի կազմում տեսնել Դեմբելեին և արդեն իսկ խնդրել է ակումբի ղեկավարությանը ձեռք բերել ֆուտբոլիստին:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Բարսելոնա»-ի ղեկավարության կարծիքով ֆուտբոլիստը չի աճում և ամռանը հնարավոր է հեռանա ակումբից: Դեմբելեն կարող է վարձավճարով հանդես գալ այլ ակումբում, սակայն ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները կպատկանենկատալոնական ակումբին:

Ուսման Դեմբելեն Դորտմունդի «Բորուսիա»-ից «Բարսելոնա» է տեղափոխվել 2017 թ.:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում