Սպորտ

Նոյերը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր լիգայում 

1 րոպեի ընթերցում

Նոյերը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր լիգայում 

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ազգային թիմի և Մյունխենի «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը կարող է կարիերան շարունակել Անգլիայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է գերմանական Bild-ը: Նոյերի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսի»-ին: 33-ամյա դարպասապահը չի կարողանում նոր պայմանագրի հարցում ընդհանուր հայտարարի գալ «Բավարիա»-ի հետ:

Մանուել Նոյերն աշխարհի չեմպիոն է դարձել Գերմանիայի հավաքականի կազմում: «Բավարիա» է տեղափոխվել 2011 թվականին «Շալկե»-ից: Ընդհանուր առմամբ մյունխենյան ակումբի կազմում Նոյերը մասնակցել է 241 խաղի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում