Պաշտոնական

Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 26-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ։

«Արմենպրես»-ին այս մասին հայնտեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

ՀՀ նախագահը ստորագրել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը և Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում