Պատգամավորների տարբեր տեսակետները Հանրային հեռուստաընկերությամբ գովազդ հեռարձակելու վերաբերյալ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պատգամավորները տարբեր տեսակետներ ունեն Հանրային հեռուսատաընկերությանը առևրային գովազդ ցուցադրելու իրավունքը վերադաձնող օրենքի նախագծի վերաբերյալ: Ոմանք կարծում են, որ այն ազատականացնում է գովազդի դաշտը, որոշներն այն կարծիքին են, որ մասնավոր հեռուստաընկերությունների համար անհավասար պայմաններ են ստեղծվում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` պատգամավորները նման տեսակետ հայտնեցին ԱԺ նիստում «Հեռուստաընկերության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն ու լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանի կարծիքով, Հանրային հեռուստաընկերությանն այդ իրավունքը վերադարձնելով` արդարացի ու մրցակցային պայմաններ չեն ստեղծում մասնավոր հեռւսատընկերությունների հետ մրցապայքարում: «Հանրային հեռուստաընկերությունը պետական ֆինանսավորում ունի և հավելյալ եկամուտներ ունենալու հնարավորությունը նրան առավել լավ դիրքերում է դնում մասնավորների նկատմամբ: Հավասար պայմաններ չեն ստեղծվելու»,- ասաց պատգամավորը:

Նա հիշեցրեց` նախագծով թույլատրվում է Հանրային հեռուստաընկերությամբ սոցիալական գովազդի հեռարձակումը` 18:00 - 00:00-ն` վճարովի հիմունքներով և 00:00-18:00-ն` անհատույց հիմունքներով: «Գովազդի մասին օրենքով սոցիալական գովազդի տեղաբաշխման պատվերները ներկայացվում են ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից: Եվ տվյալ պարագայում պետական համայնքային բյուջեից պետք է վճարվեն պետբյուջեի միջոցով ֆինանսավորվող Հանրային հեռուսատընկերությամբ սոցիալական գովազդ տեղադրելու համար: Դա կարծում եմ, որ այս պարագայում նպատակահարմար չէ»,-ասաց Կոստանյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը, անդրադառնալով Կոստանյանի դիտարկմանը, թե այս կարգավորմամբ մյուս փոքր մասնավոր հեռուստաընկերությունները դրվում են անհավասար պայմանների մեջ, նշեց` սույն օրենքով Հանրային հեռուսատնկերության գովազդի համար նախատեսվում են հստակ սահամանափակումներ: «Նշված է հինգ րոպե ժամանակը, որը ի տարբերություն մյուս հեռուստաընկերությունների, բավականին փոքր թիվ է: Բացի այդ՝ ալկոհոլի, բուքմեյքերական և այլ տեսակի ապրանքների գովազդը ևս սահմանափակվում է` ի տարբերություն մասնավորների: Բացի այդ, սահմանվելու է համեմատաբար ավելի բարձր գին, ինչը հնարավորություն կտա որակական առումով բոլորովին այլ տիպի գովազդ բերել»,- նկատեց պատգամավորը:

Նույն խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն էլ նշեց` օրենքին կարելի է մոտենալ երկու տեսակյունից: «Կարող ենք մոտենալ տնտեսական տեսանկյունից: Այսինքն՝ գովազդի միջոցով որոշակի խնայողություն ենք անում կամ թարմացնում ենք Հանրային հեռուստաընկերության բազան, տեխնիկան, ինչի համար պետք է պետությունը գումար ծախսեր: Կամ մենք նայում ենք քաղաքական տեսանկյունից, ինչը կարծում եմ, ավելի գերակշռող է: Տարիներ շարունակ գովազդի շուկան, հեռուսատանկերությունները դիտվել են որպես քաղաքական ճնշման գործիք` ընդդիմախոսների նկատմամբ: Ամբողջ փողը կուտակվել է մեկի պարկի մեջ, և դրանից հետո բաշխվել է, թե ով ինչ կասի, ինչպես կասի: Հիմա հնարավորություն տալով Հանրայինին և խնայելով մեր իսկ հանրության գումարները՝ մենք ջարդում ենք կոռուպցիոն սխեմայի մեջքը»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանն ու հավելեց` այս գործընթացը պետք է շարունակական լինի, մոնոպոլիզացիան պետք է կոտրվի, որպեսզի գովազդի շուկան հնարավորինս արագ ազատականացվի:

Հայերեն

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը