Սպորտ

Սարգիս Ադամյանի վերականգնողական փուլն արագ է անցնում

1 րոպեի ընթերցում

Սարգիս Ադամյանի վերականգնողական փուլն արագ է անցնում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանի վերականգնողական փուլը հաջող է անցնում :

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան` մեջբերելով Ադամյանի խոսքերը. «Գերմանիայում արտակարգ դրություն է, գրեթե ոչ ոք դուրս չի գալիս տնից. դա արգելված է: Մարզումները ևս դադարեցված են: Բացառություն է արվում միայն վնասվածք ունեցող ֆուտբոլիստների համար, որոնց թվում եմ նաև ևս: Այժմ բնակվում եմ Հայդելբերգում,«Հոֆենհայմի» մարզաբազա գնում եմ ավտոմեքենայով: Վերականգնումս սպասվածից արագ է ընթանում: Եթե ամեն ինչ այսպես էլ շարունակվի, մոտ ժամանակներս կսկսեմ արդեն թեթև վազքեր անել»:

Ըստ Ադամյանի բժիշկների` ֆուտբոլիստը մայիսի վերջին արդեն կկարողանա խաղադաշտ վերադառնալ, եթե, իհարկե, այդ ժամանակԲունդեսլիգայիառաջնությունը վերսկված լինի:

«Հուսով եմ, որ հունիսին Հայաստանի հավաքականը ևս ընկերական հանդիպումներ կանցկացնի, որոնց կկարողանամ մասնակցել: Շատ եմ լսել Խոակին Կապառոսի մասին: Վստահ եմ, որ նրա գխավորությամբ կառաջադիմենք և կդրսևորենք մեր լավագույն կողմերը»,-ասել է հայ ֆուտբոլիստը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում