Ռամոսը և «Ռեալ»-ը չեն կարողանում պայմանագիր ստորագրել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ը և թիմի պաշտպան Սերխիո Ռամոսը չեն կարողանում հստակեցնել պայմանագրի որոշ կետեր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է իսպանական Marca-ն: «Ռեալ»-ն այն ֆուտբոլիստներին, ովքեր 32 տարեկանից բարձր են, առաջարկում է միայն մեկ տարվա պայմանագիր, սակայն 33-ամյա Ռամոսին դա դուր չի գալիս: Նա ուզում է երկարաժամկետ պայմանագիր «արքայական ակումբի» հետ:
Սերխիո Ռամոսի պայմանագիրը «Ռեալ»-ի հետ նախատեսված է մինչև 2021 թվականը: