Սպորտ

«Բարսելոնա»-ի համար առաջնահերթը Մեսիի հետ նոր պայմանագիրն է

1 րոպեի ընթերցում

«Բարսելոնա»-ի համար առաջնահերթը Մեսիի հետ նոր պայմանագիրն է

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ն առաջնահերթ է համարում Լիոնել Մեսիի հետ նոր պայմանագիր ստորագրելը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է AS -ը: «Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն փորձում է հնարավորինս շուտ նոր պայմանագիր ստորագրել արգենտինացու հետ, քանի Մեսիին դուր չեն գալիս ակումբի նոր մարզիչը և թիմի արդյունքները:

Մեսիի պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ նախատեսված է մինչև 2021 թվականը: Արգենտինացին կատալոնական ակադեմիայի սան է և ամբողջ կյանքում խաղացել է միայն այդ ակումբում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում