Պաշտոնական

Վարչապետը Նավրոզի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքին

1 րոպեի ընթերցում

Վարչապետը Նավրոզի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին քրդական Նոր տարվա՝ Նավրոզի կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին քրդական Նոր տարվա՝ Նավրոզի կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ խաղաղություն, սեր և բարօրություն:

Ցանկանում եմ, որ նոր կյանքի խորհրդանիշ հանդիսացող այս գարնանային տոնը Հայաստանի քուրդ քաղաքացիների համար դառնա նոր նախաձեռնությունների, առաջընթացի և ձեռքբերումների սկիզբ:

Հայաստանի քրդական համայնքին մաղթում եմ նաև հաստատակամություն՝ ազգային ինքնությունն ու մշակութային ժառանգությունը պահպանելու և Հայաստանի Հանրապետության մյուս քաղաքացիների հետ միասին մեր երկրի բարեկեցիկ և ժողովրդավար ապագան կերտելու հարցում»:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում