Մխիթարյանն իսկական պրոֆեսիոնալ է. Կապարոս
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսն ազգային ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանին իսկական պրոֆեսիոնալ է համարում:
«Նա բարձրակարգ ֆուտբոլիստ է, ազգին և հայրենիքին նվիրված մարդ: Նրա ներկայացությունը կարևոր է նաև խաղընկերների համար, քանի որ, երբ Մխիթարյանը խաղադաշտում է, մյուս ֆուտբոլիստներն իրենց ավելի վստահ են զգում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ՀՖՖ մամուլի ծառայությանը տված հարցազրույցում ասել է Կապարոսը:
Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի ընտրանու բոլոր ժամանակների լավագույն խմբարկուն է, 9 անգամ ճանաչվել է երկրի լավագույն ֆուտբոլիստ: Հանդես է եկել եվրոպական մի շարք ակումբներում, ինչպես օրինակ Դորտմունդի «Բորուսիա»-ն, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Արսենալ»-ը և «Ռոմա»-ն: