Սպորտ

Զիդանը հաջորդ մրցաշրջանում ևս կմնա «Ռեալ»-ում 

1 րոպեի ընթերցում

Զիդանը հաջորդ մրցաշրջանում ևս կմնա «Ռեալ»-ում 

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կմնա «արքայական ակումբում» անկախ նրանից, թե ինչ արդյունքներ կգրանցի թիմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է AS-ը: Մադրիդյան ակումբում արդեն սկսել են պլանավորել հաջորդ մրցաշրջանը, և Զիդանը կմնա թիմի գլխավոր մարզչի պաշտոնում անկախ ամեն ինչից:

«Ռեալ»-ի ղեկավարությունը ավելի վաղ մտադրություն ուներ Զիդանին փոխարինել Մաուրիսիո Պոչետինոյով, բայց հիմա ակումբում կարծիքը փոխվել է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում