ԿԲ-ն վստահեցնում է` արտարժութային շուկան ցնցումներից ապահովելու համար ունի ողջ գործիքակազմը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը վստահեցնում է, որ ԿԲ-ն ունի բավականին բարձր պահուստներ և բազմաշերտ գործիքակազմ` արտարժութային շուկան հնարավոր ցնցումներից ապահովելու, հանգիստ վիճակում պահելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ստեփանյանն այս մասին ասաց արտակարգ դրության պայմաններում գնաճի և մակրոտնտեսական կայունության թեմայով ասուլիսում` անդրադառնալով դոլարի արժեքի բարձրացման, ռուբլու արժեզրկման վերաբերյալ հարցերին:

«Մենք, հավատարիմ մնալով լողացող փոխարժեքի քաղաքականությանը, այսօր ունենք բավականին բարձր պահուստներ և բազմաշերտ գործիքակազմ, որպեսզի կարողանանք ապահովել նաև արտարժութային շուկան հնարավոր ցնցումներից: Երբ անցանկալի զարգացումներ լինեն, տատանողականության մեծացում լինի, մենք համարժեք գործողություններ կիրականացնենք շուկայում, և, կարծում եմ, ինչպես 2014-ի դեկետմբերին, այնպես էլ հիմա կհաջողվի արտարժութային շուկան պահել շատ հանգիստ վիճակում»,-ասաց Ստեփանյանը:

Նա հիշեցրեց, որ 2014-ի դեկտեմբերին ԿԲ-ն դուրս է եկել ավելի վատ իրավիճակից: Ստեփանյանը նկատեց, որ մեքսիկական պեսոյի հետ ռուսական ռուբլին այսօր համարվում է երկրորդ տատանողական արժույթը աշխարհում, ինչը կապված է ոչ միայն առողջապահական խնդիրների, այլ նաև նավթի գների տատանողականության հետ: «Թե´ Ռուսաստանի ԿԲ-ն, թե´ կառավարությունը տարբեր գործողություններ են իրականացնում, որ շուկաները հանգստացնեն: Անորոշության մասը շատ մեծ է այս առումով, որևէ մեկը չի կարողանում հասկանալ, թե ինչպիսի զարգացումներ կլինեն ռուսական արժույթի հետ կապված: Այդ տատանողականության վերացման մասին այս պահին որևէ մեկը չի կարող խոսել: Եվ, բնականաբար, մենք ևս մշտապես հետևում ենք, թե Ռուսաստանում ինչ է տեղի ունենում: Եվ մեր քաղաքականությունն այնպիսին է լինելու, որ հավասարակշռենք գների կայունությունը, ֆինանսական կայունությունը, և դրանք հավասարակշռենք մեր տնտեսական ակտիվության պահպանման հետ»,-ասաց նա:

Հայերեն

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով

ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին

Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը

Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո

Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ