Ֆինանսական կազմակերպությունների հետ խնդիրներ ունեցող անձինք օրական 400 զանգ են կատարել ԿԲ «թեժ գիծ»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական բանկի «թեժ գիծը» Հայաստանում կորոնավիրուսի տարածման, արտակարգ դրության հայտարարման առաջին օրերին ստացել է օրական մոտ 400 զանգ` ֆինանսական կազմակերպությունների հետ անհամաձայնություններ ունեցող քաղաքացիներից: Հիմա արդեն զանգերի թիվը նվազել է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը` արտակարգ դրության պայմաններում գնաճի և մակրոտնտեսական կայունության թեմայով ասուլիսում:

«Թեժ գիծ» ունենք, և բավականին շատ զանգեր են ստացվում տարբեր ֆինանսական կազմակերպությունների հետ անհամաձայնությունների մասով: Եվ մենք կարողանում ենք ուղղորդել, որպեսզի այդ անհամաձայնությունները հարթվեն: Առաջին մի քանի օրերի ընթացքում օրական 400 զանգ է եղել մեր «թեժ գծին», սակայն վերջին օրերին զանգերի քանակն աստիճանաբար նվազում է, ինչը վկայում է, որ կարծես թե գործընթացն ավելի արդյունավետ է դարձել»,-ասաց Ստեփանյանը:

Նա հիշեցրեց, որ ֆինանսական կազմակերպություններն անհատական մոտեցումներ են ցուցաբերում: Կան բանկեր ու վարկային կազմակերպություններ, որոնք հնարավորություն են տալիս իրենց հաճախորդներին որոշակի ժամանակով վճարումները չիրականցնել: Մոտեցումները տարբեր են: Խորհրդի անդամը նկատեց` հաճախորդները իրենց հետ կապված խնդիրները պետք է քննարկեն տվյալ բանկի կամ վարկային կազմակերպության հետ: «Եթե հաճախորդն ունի դժվարություններ և կարող է հանգամանորեն ներկայացնել դրանք, բանկերը կամ վարկային կազմակերպություններն այսօր պատրաստ են վերաձևակերպել այդ պարտավորություններն այնպես, որ վարկային բեռը կտրուկ չավելանա, և վարկային պատմությունը բացասական չդառնա»,-ասաց նա:

Ստեփանյանը նկատեց` օրինակ, եթե հաճախորդը պետք է անի 200 հազար դրամ մարում, սակայն հիմա չի կարող, կարող է,օրինակ, 100 հազար վճարումն անել, ժամկետը վերաձևակերպել: Նա շեշտեց` բայց որևէ պարտավորությունների կտրուկ աճ հաճախորդների մոտ չպետք է լինի:

Հայերեն

Նեթանյահուն Թրամփի հետ հանդիպումը որակել է «լավագույններից մեկը»

Անչափահասին թրաֆիքինգի ենթարկելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ փորձագիտական կենտրոնը համալրվել է ժամանակակից հետազոտական սարքավորումներով

Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնել փորձող երեք լցանավ կալանելու մասին

Զինծառայողի ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՊՆ-ն հերքում է տարածել

Ճապոնիայում 7,1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել

Շիրակում 2026 թվականի առաջին կիսամյակում սպանության դեպք չի արձանագրվել, նվազել են համակարգչային հափշտակության դեպքերը

Վերգետնյա լարերի՝ ստորգետնյա անցկացման ծրագիրը հասավ Ազատության պողոտա

ԻՀՊԿ-ն թիրախավորել է Հորդանանում ԱՄՆ կենտրոնակայանը՝ ի պատասխան «Իրանի շահերի դեմ ամերիկյան գործողությունների»

ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան հարվածներ են հասցրել Իրաքում գործող խմբավորման` ի պատասխան հարձակումների