Հասարակական

ՊԵԿ-ն օրինապահ հարկ վճարողներին հավաստագրեր է շնորհում հեռահար եղանակով

2 րոպեի ընթերցում

ՊԵԿ-ն օրինապահ հարկ վճարողներին հավաստագրեր է շնորհում հեռահար եղանակով

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխարհում կորոնավիրուսի տարածման պայմաններում չի կասեցվել Հայաստանում հարկերը պարտաճանաչ վճարող տնտեսվարողների խրախուսումը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, «Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրերը հարկ վճարողներին շնորհվում են հեռահար եղանակով: Պետական եկամուտների կոմիտեն 8 տնտեսվարողի հավաստագիր է ուղարկել փոստային կապով` պահպանելով անվտանգության կանոնները:

2020թ. տարեսկզբից հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 32 տնտեսվարող: 21 հարկ վճարողի դիմում բավարարվել է (այդ թվում՝ 2019 տարեվերջին ստացված 2 դիմում), 9 դիմում մերժվել, ևս 4 դիմում ուսումնասիրության փուլում է:

Հիշեցնենք, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:

Օրինապահ հարկ վճարողների ցանկ

  1. «ՕՊՏԻՄ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ
  2. «ԳԱԲԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ
  3. «ԹԱԳ ՀԷՄ» ՍՊԸ
  4. «ՌԷԿԱ» ՍՊԸ
  5. «ԱՐՓԻՍՈԼԱՐ» ՍՊԸ
  6. «ՍՈՎԹ ՊԱՊԻՐՈՒՍ» ՍՊԸ
  7. «ՖՅՈՒՉՐ ՍԹԱՅԼ» ՍՊԸ
  8. «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում