Սպորտ

«Չելսի»-ն ուզում է ձեռք բերել Օբամեյանգին 

1 րոպեի ընթերցում

«Չելսի»-ն ուզում է ձեռք բերել Օբամեյանգին 

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Չելսի»-ն «Արսենալ»-ի հարձակվողին ձեռք բերելու ցանկություն ունի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` անգլիական ԶԼՄ-ները գրում են, որ «Արսենալ»-ի գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգն ամռանը կարող է տեղափոխվել «Չելսի»-ի: «Ազնվականները» հետաքրքրված են հարձակվողով, քանի որ Օբամեյանգը չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը «զինագործների» հետ:

Այս մրցաշրջանում Օբամեյանգը «Արսենալ»-ի կազմում մասնակցել է 32 հանդիպման` խփել 20 գնդակ:

Օբամեյանգը «Արսենալ» է տեղափոխվել 2018 թվականին Դորտմունդի «Բորուսիա»-ից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում