Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գիորգի Գախարիային ծննդյան օրվա կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գիորգի Գախարիային ծննդյան օրվա կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային ծննդյան օրվա կապակցությամբ։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորական խոսքում, մասնավորապես, ասված է.

«Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները և լավագույն բարեմաղթանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:

Հայաստանի և Վրաստանի միջև արդի բարեկամական հարաբերու­թյուն­ները հիմնված են պատմական հարուստ ավանդույթների վրա և այսօր էլ առանձ­նանում են փոխադարձ վստահությամբ ու միմյանց նկատմամբ հարգանքի խոր զգա­ցումով:

Բարձր եմ գնահատում մեր միջև ձևավորված անձնական ջերմ հարաբերությունները: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք օգտագործել երկկողմ համագործակցության ողջ ներուժը՝ մեր հարաբերությունները որակա­կան նոր մակարդակի բարձրացնելու նպատակով:

Մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ Ձեր կարևոր և պատաս­խանատու պաշտոնում և հաջողություն՝ տարածաշրջանի զարգացման ու կայունության ամրապնդմա­նը միտված Ձեր բոլոր ծրագրերին, իսկ բարեկամ վրացի ժողովրդին՝ բարօրություն ու առա­ջըն­­թաց:

Մեկ անգամ ևս սրտանց շնորհավորում եմ Ձեր տարեդարձի կապակ­ցու­թյամբ՝ Ձեզ և Ձեր ընտանիքի անդամներին մաղթելով ամենայն բարիք, քաջա­ռողջություն և երջանկություն»:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում