«Խելացի» անասնաշենքերի կառուցման ծրագրին մասնակցելու համար  ներկայացվել է 207 դիմում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագրին մասնակցելու համար 2020 թվականի հունվարի 31-ի դրությամբ ներկայացվել է 207 դիմում, կնքվել 27 պայմանագիր, 2 տնտեսավարողի տրամադրվել է 14.5 միլիոն դրամ փոխհատուցում:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ e-draft իրավական ակտերի, նախագծերի հրապարկման միասնական կայքից։

«Կատարվել է տեղազննություն 207 տնտեսություններում, որոնցից 187-ը համապատասխանել են Ծրագրի չափանիշներին: Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կազմակերպված դասընթացների արդյունքում 122 քաղաքացու տրամադրվել է հավաստագիր»,- նշված է «Կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 369-L որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծում։

Ծրագիրը մեկնարկել է 2019 թվականի ապրիլին: Ծրագրի շրջանակում առաջարկվում է անկապ բոքսային պահվածքով անասնաշենքերի կառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման 2 տարբերակ՝ թեթև կոնստրուկցիայով և այլ տիպի անասնաշենքեր: Անասնաշենքերի կառուցման և վերակառուցման համար Ծրագրով առաջարկվում է 3 մոդել.

1-ին մոդել՝ 130-280 քառակուսի մետր արտադրական տարածքով, որը նախատեսված է անկապ պահվածքով առնվազն 10-15 գլուխ կենդանու համար։ Կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 11 մլն դրամ,

2-րդ մոդել՝ 281-450 քառակուսի մետր արտադրական տարածքով, որը նախատեսված է անկապ պահվածքով առնվազն 20-25 գլուխ կենդանու համար: Կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 23 մլն դրամ,

3-րդ մոդել՝ 451 և ավելի քառակուսի մետր արտադրական տարածքով, որը նախատեսված է անկապ պահվածքով առնվազն 40-45 գլուխ կենդանու համար: Կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 35 մլն դրամ։

Ծրագրի մասնակիցներն են գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողները (ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը) ու փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման և վերակառուցման, դրանց տեխնոլոգիական ապահովման համար ծառայություններ մատուցող կազմակերպությունները:

Նախագծով առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն պարզեցնել և հստակեցնել Ծրագրին մասնակցության գործընթացը, մասնավորապես, նախնական և յուրաքանչյուր փուլի աշխատանքների ավարտից հետո փաստաթղթերի փաթեթին ներկայացվող պահանջները:

Հայերեն

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը