Պաշտոնական

Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 18-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

ՀՀ նախագահը ստորագրել է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքը և «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մաuին օրենքների փաթեթը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում