Պաշտոնական

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի նախագահին

2 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի նախագահ Մայքլ Դանիել Հիգգինսին՝ երկրի ազգային տոնի՝ Սուրբ Պատրիկի օրվա առթիվ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Բարձր գնահատելով հայ-իռլանդական հարաբերությունները՝ նախագահ Սարգսյանն իռլանդացի իր գործընկերոջն ուղղված՝ շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքերի հետ մեկտեղ, անդրադարձել է տարիներ առաջ ունեցած իրենց հանդիպմանը:

«Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումը որպես Իռլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պաշտոնավարելուս տարիներին և մեր զրույցը մշակույթի, պատմության և հայկական մանրանկարչության մասին»,-մասնավորապես ասված է նախագահ Սարգսյանի ուղերձում:

Հանրապետության նախագահը համոզմունք է հայտնել, որ ընդհանուր քրիստոնեական արժեհամակարգի վրա խարսխված հայ-իռլանդական բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ, իսկ երկկողմ համագործակցության օրակարգը կհամալրվի փոխադարձ հետաքրքրություն ներկա­յաց­նող նախաձեռ­նու­թյուններով:

Հանրապետության նախագահը պատրաստակամություն է հայտնել համագործակցության նոր ուղղություններ նախանշել՝ հաշվի առնելով բարձր տեխնոլոգիաների ոլորտում Իռլանդիայի հաջողությունները:

Որպես այդպիսին՝ նախագահ Սարգսյանը առանձնացրել է ATOM (Advanced TOMorrow) նախագահական նախաձեռնությունը, որի նպատակն է ստեղծել բազմաֆունկցիոնալ գիտական և կրթական միջավայր, առաջարկելով բացառիկ փորձառություն տարբեր խմբերի համար՝ երեխաներից մինչև առաջատար կորպորացիաների հետազոտական բաժինների գիտնականներ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում