Արարատբանկը երկամսյա «վարկային արձակուրդ»  է տրամադրում իր հաճախորդներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատբանկի վարչության որոշմամբ՝ ստեղծված իրավիճակում բանկի մասնաճյուղերում մարդկանց կուտակումներից խուսափելու, և հաճախորդներին իրենց բանկային գործարքների հետ կապված անհանգստությունից զերծ պահելու նպատակով՝ Արարատբանկն առաջարկում է ՝

Բանկի ֆիզիկական և իրավաբանական անձ, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդներին, ցանկության դեպքում, տրամադրել «վարկային արձակուրդ»՝ ս.թ.մարտի 16-ից՝ երկու ամիս ժամկետով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արարատբանկից, «վարկային արձակուրդը» ենթադրում է վարկերի մայր գումարների և հաշվեգրված տոկոսների հետաձգում (տարաժամկետում) մինչև երկու ամիս ժամկետով։

«Տեղեկացնում ենք, որ «վարկային արձակուրդը» չպետք է նույնականացնել տոկոսների դադարեցման կամ զիջման հետ։

Հարցերի համար զանգահարել սպասարկող մասնաճյուղ, հեռախոսային կենտրոն, իսկ անհրաժեշտության դեպքում նաև՝ բանկի համապատասխան ստորաբաժանում

հղումը՝

Մասնաճյուղեր՝ https://www.araratbank.am/hy/branches

Հեռախոսային կենտրոն +374 10-59-23-23

Կորպորատիվ գործառնությունների դեպարտամենտ +374 10-54-79-81, 010-54-66-42, 010-54-66-43

Մանրածախ գործառնությունների վարչություն +374 10 -54 79 63

Հորդորում ենք

Արագ դրամական փոխանցումներ ստացող բոլոր հաճախորդներին՝ օգտվել դրամական փոխանցումների համար բանկում գործող անկանխիկ համակարգից՝ անվճար պլաստիկ քարտի միջոցով։ Դրանք ձեռք բերելու համար, ընդամենը, պետք է զանգահարել մոտակա մասնաճյուղ կամ հեռախոսային կենտրոն և բանավոր հանձնարարություն տալ՝ քարտ ստանալու համար։ Միջազգային դրամական փոխանցումների համակարգերով Ձեզ փոխանցված գումարները կմուտքագրվեն Ձեր քարտային հաշվին:

հղումը՝

Մասնաճյուղեր՝ https://www.araratbank.am/hy/branches

ԱՐԱՐԱՏՄոբայլ հավելվածի միջոցով օգտվել առցանց բանկային ծառայություններից։ Ակտիվացնելով բանկային քարտի 3D Secure համակարգը հաճախորդը կարող է ներբեռնել հավելվածը, գրանցվել և առանց բանկ այցելելու իրականացնել կոմունալ և բջջային կապի վճարումներ, վարկերի ստացում և մարում, դրամական փոխանցումներ ՀՀ տարածքում, քարտից-քարտ փոխանցումներ, ավանդի համալրում և ներդրում, ՃՈ տուգանքների մասին տեղեկատվության ստացում, վճարում և այլն։

ԱՐԱՐԱՏՄոբայլ հավելվածը հնարավոր է ներբեռնել հետևյալ օնլայն հարթակներից.

App Store:https://lop.by/P6F

Google Play:https://lop.by/P6E

Կոնտակտային հեռախոսահամար +374 43 00-44-31; +374 10 59-23-19»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայերեն

Նեթանյահուն Թրամփի հետ հանդիպումը որակել է «լավագույններից մեկը»

Անչափահասին թրաֆիքինգի ենթարկելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ փորձագիտական կենտրոնը համալրվել է ժամանակակից հետազոտական սարքավորումներով

Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնել փորձող երեք լցանավ կալանելու մասին

Զինծառայողի ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՊՆ-ն հերքում է տարածել

Ճապոնիայում 7,1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել

Շիրակում 2026 թվականի առաջին կիսամյակում սպանության դեպք չի արձանագրվել, նվազել են համակարգչային հափշտակության դեպքերը

Վերգետնյա լարերի՝ ստորգետնյա անցկացման ծրագիրը հասավ Ազատության պողոտա

ԻՀՊԿ-ն թիրախավորել է Հորդանանում ԱՄՆ կենտրոնակայանը՝ ի պատասխան «Իրանի շահերի դեմ ամերիկյան գործողությունների»

ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան հարվածներ են հասցրել Իրաքում գործող խմբավորման` ի պատասխան հարձակումների