Հասարակական

ՄԻՊ-ը քաղաքացիներին հորդորում է դիմումներ կամ բողոքներ հասցեագրել առցանց եղանակով

1 րոպեի ընթերցում

ՄԻՊ-ը քաղաքացիներին հորդորում է դիմումներ կամ բողոքներ  հասցեագրել առցանց եղանակով

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածումը կանխարգելելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակելու է աշխատել բնականոն աշխատանքային գրաֆիկով՝ խստորեն հետևելով կորոնավիրուսի կանխարգելման ցուցումներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշպատակազմի հանրային կապերի բաժինը․

«Խնդրում ենք Ձեր իսկ առողջության ապահովության համար Մարդու իրավունքների պաշտպանին բողոք հասցեագրել առցանց եղանակով՝ [email protected] հասցեով կամ փոստով՝ Երևան 0002, Պուշկինի 56ա հասցեով:

Ինչպես խորհրդատվության, այնպես էլ դիմումի ընթացքի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար Պաշտպանին կարող եք դիմել նաև բանավոր՝ զանգահարելով 116 անվճար կամ (096) 116-100 թեժ գիծ շուրջօրյա հեռախոսահամարներին»,- ասված է հայտարարության մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում