«Բարսելոնա»-ն ցանկություն ունի երկարաձգել պայմանագիրը Մարկ Անդրե տեր Շտեգենի հետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ն ցանկություն ունի երկարաձգել պայմանագիրը թիմի դարպասապահ գերմանացի Մարկ Անդրե տեր Շտեգենի հետ:
«Արմենպրես»-ի հաղորմամբ` կատալոնական ակումբը սկսել է բանակցությունները: «Բարսելոնա»-ն ուզում է, որ տեր Շտեգենը թիմում մնա ևս 4-5 տարի: Բանակցությունները «Բարսելոնա»-ի կողմից վարում է ակումբի մարզական տնօրեն Էրիկ Աբիդալը:
Գերմանիայի ազգային թիմի դարպասապահ Մարկ Անդրե տեր Շտեգենի պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ ավարտվում է 2022 թվականին: