Սպորտ

Իսպանական ֆուտբոլային ակումբները Լա Լիգայի դադարեցման դեպքում միլիոնավոր եվրոների կորուստ կկրեն 

1 րոպեի ընթերցում

Իսպանական ֆուտբոլային ակումբները Լա Լիգայի դադարեցման դեպքում միլիոնավոր եվրոների կորուստ կկրեն 

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանական ֆուտբոլային ակումբներն ամբողջ աշխարհում տարածում ստացող կորոնավիրուսի պատճառով Լա Լիգայի չվերսկսվելու դեպքում միլիոնավոր եվրոների կորուստ կկրեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Mundo Deportivo-ն: Իսպանիայի առաջնության դադարեցման դեպքում թիմերը կկրեն մոտ 678 միլիոն եվրոյի վնաս: Իսկ եթե վերսկսվի և անցնի առանց հանդիսականի, ապա կորուստ կկազմի 117 միլիոն եվրո:

Այժմ Իսպանիայի առաջնությունը դադարեցվել է 2 շաբաթով:

Նոր կորոնավիրուսի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես համաճարակ՝ բազմաթիվ օջախներով: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 130 հազարի սահմանը: Վիրուսից մահացել է ավելի քան 4 500 մարդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում