Սպորտ

Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը ևս կարող է անցկացվել առանց երկրպագուների 

1 րոպեի ընթերցում

Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը ևս կարող է անցկացվել առանց երկրպագուների 

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի պատճառով Անգլիայի ֆուտբոլի առաջնության խաղերը ևս կարող են անցկացվել առանց երկրպագուների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է բրիտանական The Time-ը: Ըստ պարբերականի, առաջնությունը չի դադարեցվի, բայց թե՛ Պրեմիեր լիգայի, թե՛ մյուս լիգաների խաղերը կանցկացվեն առանց երկրպագուների: Նրանք, ովքեր տարեկան աբոնեմենտ ունեն, կարող են խաղերը դիտել տանը իրենց համար հատուկ նախատեսված ալիքներով` անվճար:

Բայց աղբյուրի ունեցած տեղեկատվության համաձայն, նման որոշում կկայացվի միայն, եթե Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը անցնի 500-ից:

Նոր կորոնավիրուսի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես համաճարակ՝ բազմաթիվ օջախներով: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 120 հազարի սահմանը: Վիրուսից մահացել է ավելի քան 4 հազար մարդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում