Սպորտ

Անդրեա Պիրլոն աշխատանքի կանցնի «Յուվենտուս»-ում 

1 րոպեի ընթերցում

Անդրեա Պիրլոն աշխատանքի կանցնի «Յուվենտուս»-ում 

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի ազգային թիմի և Թուրինի «Յուվենտուս»-ի նախկին ֆուտբոլիստ Անդրեա Պիրլոն աշխատանքի կանցնի նախկին ակումբում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Sky Sport Italia-ն: Անդրեա Պիրլոն կստանձնի «Յուվենտուս»-ի երիտասարդական թիմի մարզչի պաշտոնը: Նա թիմին կմիանա մրցաշրջանի ավարտից հետո:

Անդրեա Պիրլոն ֆուտբոլային կարիերան սկսել է 1994 թվականից այդ ընթացքում խաղալով իտալական մի շարք ակումբներում` այդ թվում «Յուվենտուս»-ում: Որտեղ անցկացրել է 119 հանդիպում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում