Քենիայում որսագողերն սպանել են երկու բացառիկ սպիտակ ընձուղտների

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոսրագողերը Քենիայի հյուսիս - արեւելքում սպանել են երկու խիստ հազվագյուտ սպիտակ ընձուղտների: Մարտի 10-ին այդ մասին հայտնել Է քենիական The Star թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ամբողջ Քենիայի համար այս օրը վշտով Է համակված, քանի որ խոսքը վերաբերում Է բացառիկ կենդանիների»,- հայտարարել Է Իշաքբինի Հիրոլա արգելավայրի, որի տարածքում բնակվում Էին այդ կենդանիները, ղեկավար Մոհամեդ Ահմեդնոորը:

Իշխանություններն առայժմ չեն կարողացել գտնել որսագողերին: Հանցագործության հետաքննությանը միացել են Քենիայի Վայրի բնության ընկերության մասնագետները:

Ձյունաթույր ընձուղտներ նկատվել են նաեւ Տանզանիայում եւ Եթովպիայում, սակայն այնտեղ Էլ դրանք սպանվել են որագողերի ձեռքով: Այսօրվա դրությամբ աշխարհում մնում Է սոսկ մեկ սպիտակ ընձուղտ, որը բնակվում Է Քենիայի Իշաքբինի Հիրոլա արգելավայրում:

Վերջին 30 տարում Աֆրիկայում ընձուղտների պոպուլյացիան, Աֆրիկայի վայրի բնության ֆոնդի տվյալներով, 40 տոկոսով կրճատվել Է: Բնության պահպանության միջազգային միության հաշվարկներով՝ ընձուղտների թվաքանակը 1985 թվականի 155 հազարից 2015 թվականին նվազել Է մինչեւ 97 հազար: Այդ կենդանիների միսը սննդի մեջ գործածվում Է մայր ցամաքի մի շարք երկրներում, իսկ կաշին առաքվում Է արտահանման:

Հայերեն Français Русский

IDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններ

Վարչապետն Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում անցկացվող քննարկմանը հանդես է գալիս ելույթով

ՃՇՀԱՀ հոգաբարձուների խորհուրդը հավանություն է տվել ակադեմիական կազմի աշխատավարձերի բարձրացմանը և հաստատել համալսարանի զարգացման ռազմավարական ծրագիրը

Ուկրաինայի հարցով ԵՄ-ԱՄՆ համագործակցությունն այժմ «շատ դժվար է».  Կայա Կալաս

ՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքները

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ

ՀՀ վարչապետը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը քննարկել են ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընթացքին վերաբերող հարցեր

Մոսկվան դատապարտել է Եվրամիության նոր պատժամիջոցները

Երևանում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի հանդիպումը

ՀՀ-ն ձգտում է գործնական քայլեր նախաձեռնել, որոնք կշարունակվեն COP17 համաժողովից հետո. Կավեհ Զահեդի