Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մարտի 9-ին նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի, Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում էր: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարարն այցի շրջանակում ծանոթացել է հիմնարկի առանձնահատկություններին և բուժսպասարկման հնարավորություններին, ազատազրկված անձանց պահման պայմաններին։

Ռուստամ Բադասյանը բնակելի գոտում զրուցել է ազատազրկված անձանց հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով և բուժման ընթացքից: Վերջիններս ներկայացրել են իրենց հուզող խնդիրները, որոնք հիմնականում վերաբերել են քրեական, ինչպես նաև դատական գործերի ընթացքին, իրենց մեղսագրված արարքների անհամաձայնությանը, իսկ, առանձին դեպքերում, ներկայացրել են պատժի հետագա կրումից ազատման հիմնախնդիրները, որոնք պայմանավորված են առողջական վիճակի՝ ազատազրկման հետ անհամատեղելիությամբ:

Առողջական վիճակին վերաբերող խնդիրների ուսումնասիրման և հրատապ լուծման համար նախարարը տեղում տվել է հասցեական հանձնարարականներ:

Շրջայցի ընթացքում նախարարը հանդիպել է նաև ցմահ ազատազրկման դատապարտված Ստեփան Ներսիսյանին, լսել վերջինիս կողմից բարձրացված խնդիրը, որը կապված էր ուղղիչ հիմնարկի տեսակն ըստ մեկուսացվածության աստիճանի փոխելու հետ։ Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ գործառույթը բացառապես Տեղաբաշխման հանձնաժողովի տիրույթում է, և, եթե դիմում է ներկայացվել, արդյունքների մասին դատապարտյալը կտեղեկացվի:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան