Սպորտ

Լա Լիգայի հանդիպումները կարող են անցկացվել առանց երկրպագուների 

1 րոպեի ընթերցում

Լա Լիգայի հանդիպումները կարող են անցկացվել առանց երկրպագուների 

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի ֆուտբոլի առաջնության հանդիպումները կարող են անցկացվել առանց երկրպագուների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Marca-ն: Որոշումը մոտ օրերս կարող է ընդունել Լա Լիգայի ղեկավարությունը` հաշվի առնելով ամբողջ աշխարհում մեծ տարածում ստացած կորոնավիրուսի վտանգը:

Իսպանիայում ևս մեծանում է վիրուսակիրների թիվը:

Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ճանաչել է միջազգային մասշտաբի արտակարգ դրություն՝ բնութագրելով որպես համաճարակ՝ բազմաթիվ օջախներով: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 110 հազարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում