Սպորտ

Դավիդ Յուրչենկոն վնասվածք ունի 

1 րոպեի ընթերցում

Դավիդ Յուրչենկոն վնասվածք ունի 

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմ հրավիրված Դավիդ Յուրչենկոն վնասվածք է ստացել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են ղազախական ԶԼՄ-ները: Կարագանդայի «Շախտյոր»-ի դարպասապահի վնասվածքի մասին այլ մանրամասներ հայտնի չէ: Նա դեռևս պետք է բուժզննում անցնի: Վնասվածքի պատճառով նա բաց է թողել ակումբի հերթական հանդիպումը:

Յուրչենկոն արդեն մարտին պետք է միանար Հայաստանի ազգային հավաքականին՝ պատրաստվելու Ուզբեկստանի և Ղազախստանի հավաքականների հետ ընկերական հանդիպումներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում