«Գանձասար-Կապան»-«Ալաշկերտ» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 17-րդ տուրը մեկնարկեց «Գանձասար-Կապան»-«Ալաշկերտ» խաղով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղում «Ալաշկերտ»-ը պահպանեց հաղթական հաշիվը և հանդիպումը «Գանձասար-Կապան»-ի հետ ավարտվեց ոչ-ոքի` 2:2: «Ալաշկերտ»-ից գոլերը խփեցին Գուստավո Մարմենտինին և փոխարինման մտած Դավիթ Գատիկոևը: Կապանյան ակումբից աչքի ընկավ Վասպուրակ Մինասյանը և ինքնագոլի հեղինակ դարձավ Արտակ Գրիգորյանը: «Գանձասար-Կապան»-«Ալաշկերտ»` 2:2:
Տուրի մյուս խաղերում կմրցեն «Նոա»-«Փյունիկ» (մարտի 7-ին, ժամը 14:15-ին), «Արարատ-Արմենիա»-«Շիրակ» (մարտի 7-ին, ժամը 15:00-ին) և «Արարատ»-«Լոռի» (մարտի 8-ին, ժամը 14:45-ին):