Դաշյանը պաշտոնապես «Ատիրաու»-ի ֆուտբոլիստ է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի թեկնածու Արտակ Դաշյանը կարիերան կշարունակի Ղազախստանում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես գրում է ղազախական «Ատիրաու» ակումբի մամուլի ծառայությունը,Դաշյանը պաշտոնապես դարձել է իրենց ակումբի ֆուտբոլիստ: Պայմանագրի այլ մանրամասներ հայտնի չեն: «Ատիրաու» ակումբի գլխավոր մարզիչն Արամ Ոսկանյանն է:
Արտակ Դաշյանը մինչ այս հանդես էր գալիս Երևանի «Ուրարտու» ակումբում: