Հասարակական

Ռուստամ Բադասյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ

2 րոպեի ընթերցում

Ռուստամ Բադասյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ռուստամ Բադասյանը, ողջունելով դեսպանին Արդարադատության նախարարությունում, շնորհակալություն է հայտնել հայկական բարեփոխումներին ցուցաբերվող ԱՄՆ աջակցության համար և ընդգծել, որ սերտ համագործակցության արդյունքում կարվի առավելագույնը՝ փոխգործակցությունը խորացնելու և համագործակցության ավելի լայն շրջանակ ձևավորելու ուղղությամբ:

Նախարարը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ հակակոռուպցիոն պայքարը Հայաստանի Կառավարության առաջնահերթություններից է և այդ համատեքստում կարևորել երկու երկրների իրավապահ մարմինների սերտ փոխգործակցության անհրաժեշտությունը:

ԱՄՆ դեսպանը գոհունակություն է հայտնել նախարարի հետ հանդիպման համար և քննարկել ԱՄՆ կառավարության աջակցությունը Հայաստանին՝ ոստիկանության բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրականացման, հակառուպցիոն հաստատությունների ձևավորման, ինչպես նաև ԱՄՆ-Հայաստան փոխադարձ հետաքրքրության տիրույթում գտնվող մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում