Սպորտ

Մարկ-Անդրե տեր Շտեգենը կարող է միանալ «Բավարիա»-ին կամ «Յուվենտուս»-ին 

1 րոպեի ընթերցում

Մարկ-Անդրե տեր Շտեգենը կարող է միանալ «Բավարիա»-ին կամ «Յուվենտուս»-ին 

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ֆուտբոլի ազգային թիմի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը կարող է հեռանալ կատալոնական «Բարսելոնա»-ից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տեր Շտեգենի ծառայություններով հետաքրքրված են գերմանական «Բավարիա»-ն և Թուրինի «Յուվենտուս»-ը: Դարպասապահն ամռան տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է միանալ այդ թիմերից մեկին:

«Բարսելոնա»-ի հետ Մարկ-Անդրե տեր Շտեգենի պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում