Սպորտ

Ազարը վիրահատվել է ԱՄՆ-ում 

1 րոպեի ընթերցում

Ազարը վիրահատվել է ԱՄՆ-ում 

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի ֆուտբոլի ազգային թիմի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Էդեն Ազարը վիրահատվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է «արքայական ակումբի» մամուլի ծառայությունը: Ազարը վիրահատվել է ԱՄՆ-ում, վիրահատությանը մասնակցել են նաև «Ռեալ»-ի բժիշկները: Բելգիացի ֆուտբոլիստը մի քանի օր կմնա հիվանդանոցում: Դեռևս հայտնի չէ, թե որքան ժամանակ կպահանջվի ֆուտբոլիստից խաղադաշտ վերադառնալու համար:

Ազարը վնասվածքն ստացել էր Իսպանիայի առաջնության «Լևանտե»-ի դեմ խաղում, երբ նոր-նոր էր ապաքինվել 2019 թվականին ստացած վնասվածքից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում