Պաշտոնական

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի նախագահին՝ ծննդյան տարեդարձի առթիվ

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի նախագահին՝ ծննդյան տարեդարձի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչին՝ ծննդյան 50-ամյակի կապակցությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահ Սարգսյանն իր սերբ գործընկերոջը մաղթե­լ է հաջողություն և նորանոր ձեռքբերումներ պատասխանատու պաշտոնում՝ ի նպաստ Սերբիայի Հանրապետության բարգավաճման, միջազգային ասպարեզում նրա հեղինակության և դերի բարձրացման։

«Խորին երախտագիտությունս եմ հայտնում հայ-սերբական բարեկամական հարա­բերությունների զարգացման և ամրապնդման գործում Ձեր անձնական ներդրման համար, հարաբերություններ, որոնք մշտապես հարստանում են առևտրատնտե­սական, գիտատեխնիկական, բարձր տեխնոլոգիաների, մշակութային, հումանիտար և այլ ոլորտնե­րում համատեղ նախագծերով։

Բարձր եմ գնահատում մեր միջև ձևավորված անձնական հարաբերությունները և համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Սերբիայի միջև բազմաբնույթ համագործակցությունն այսուհետ ևս կզարգանա՝ ի շահ մեր ժողովուրդների»,- ասված է նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում