Սպորտ

Հայկ Գալստյանն այսուհետ հանդես կգա «Ալաշկերտ»-ում

1 րոպեի ընթերցում

Հայկ Գալստյանն այսուհետ հանդես կգա «Ալաշկերտ»-ում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ալաշկերտը» 2 տարվա պայմանագիր է ստորագրել Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Հայկ Գալստյանի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Կարիերան Երևանի «Միկայում» սկսած 21-ամյա ֆուտբոլիստը նախորդ 5 տարիների ընթացքում հանդես էր գալիս Գերմանիայում` «Հոֆենհայմի» Մ-17 ու Մ-19 թիմերում, «Բոխումի» Մ-19 թիմում, «Շտուտգարտի» երկրորդ թիմում:

Գալստյանը 10 հանդիպում է անցկացրել Հայաստանի Մ-17 հավաքականի, 16 խաղ (3 գոլ)` Մ-19 հավաքականի և 6 հանդիպում` երիտասարդական հավաքականի կազմում:

Երիտասարդ ֆուտբոլիստը մասնակցել է «Ալաշկերտի» բելեկյան հավաքին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում