Հիգուաինը կարող է նորից հանդես գալ Իսպանիայում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Գոնսալո Հիգուաինը կարող է նորից հանդես գալ Իսպանիայում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Marca-ն: Հիգուաինի պայմանագիրը Թուրինի «Յուվենտուս»-ի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանում` հուլիսի 31-ին: Եթե արգենտինացին չերկարաձգի պայմանագիրն իտալական ակումբի հետ, ապա կստանա ազատ գործակալի կարգավիճակ: Հիգուաինը կարող է այդ դեպքում միանալ Բիլբաոյի «Ատլետիկ»-ին: