Սպորտ

Կանանց ֆուտբոլի թիմը կարող է համալրումներ ունենալ Լատինական Ամերիկայից 

1 րոպեի ընթերցում

Կանանց ֆուտբոլի թիմը կարող է համալրումներ ունենալ Լատինական Ամերիկայից 

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը, բացի այս կազմից, համալրումներ կունենա ԱՄՆ-ից Լատինական Ամերիկայից և Եվրոպայից:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կանանց ֆուտբոլի բաժնի ղեկավար Աննա Թադևոսյանը: «Սա առաջին անգամն է, որ հավաք ենք անցկացնում և ընկերական խաղեր ենք ունենալու: Չեմ ասի, թե թիմն ամբողջապես կազմավորված է, բայց սա առաջին քայլն է, որ անում ենք: Շատ լավ թիմ ունենք, լավ տրամադրվածությամբ սպասում ենք առաջիկա խաղերին: Մարզումները լավ են անցնում»,-ասաց նա:

Թադևոսյանի խոսքով` թեպետ աղջիկներն իրար նոր-նոր են ճանաչում, սակայն հասկանում են միմյանց, և համագործակցությունը ստացվում է: «Այս տարի պլանավորվել ենք ևս մի քանի հավաք անցկացնել ամռանը և աշնանը: Բացի այս կազմից՝ թիմին նոր համալրումներ են սպասվում ԱՄՆ-ից, Լատինական Ամերիկայից և Եվրոպայից»,-շեշտեց նա:

Ընթացիկ տարում հավաքականը ոչ մի պաշտոնական հանդիպում չի անցկացնի, միայն 2021 թվականի օգոստոսից կսկսիկ պայքարը աշխարհի առաջնության որակավորման փուլում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում