Հասարակական

Ռուստամ Բադասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

Ռուստամ Բադասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Յակումոպուլոսի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությանը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարարը ԵԽ գործընկերների հետ քննարկել է առկա արդյունավետ համագործակցության զարգացման ուղիները և անդրադարձել դատաիրավական բարեփոխումների շրջանակում իրականացվող մի շարք աշխատանքներին:

Գործընկերները սերտ համագործակցությունը խորացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում