Ֆոնսեկան խոսել է «Կալյարի»-ի դեմ խաղում Մխիթարյանի դերի կարևորության մասին 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի կարծիքով, Հենրիխ Մխիթարյանը կարևոր դեր է խաղացել «Կալյարի»-ի դեմ տարած հաղթանակում:

«Մխիթարյանը օր օրի լավացնում է իր խաղը և առավել կարևոր ֆուտբոլիստ է դառնում մեզ համար: Մխիթարյանը «Կալյարի»-ի հետ խաղում կարևոր դեր խաղաց»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Ֆոնսեկան:

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 26-րդ տուրում «Ռոմա»-ն հյուրընկալվել էր «Կալյարի»-ին: «Ռոմա»-ի ֆուտբոլիստներն ակտիվ էին սկսել հանդիպումը, սակայն առաջինը հանդիպման հաշիվը բացեց «Կալյարի»-ն: Գոլն իր ակտիվում գրանցեց Պեդրոն: Բայց «գայլերից» մեկ րոպե պահանջվեց կորցրածը ետ բերելու համար: 29-րդ րոպեին հաշվի հավասարությունը վերականգնեց Կալինիչը: Խաղակեսի վերջնամասում ստանալով Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը` նույն Կալինիչը դարձավ դուբլի հեղինակ: Թիմերին երկրորդ կեսում հաջողվեց ևս երկու գնդակ խփել: «Ռոմա»-ից աչքի ընկան Կլյույվերտը և Մխիթարյանը, իսկ «Կալյարի»-ից` Պերեյրոն և Ժուաո Պեդրոն.«Կալյարի»- «Ռոմա»` 3:4: Այս հաղթանակից հետո «Ռոմա»-ն 45 միավորով 5-րդ տեղում է:

Հայերեն Русский

Թրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներից

Վերոնիկա Զոնաբենդը Հայաստանի կառավարությանը փոխանցել է Բաքվում պահվող հայ բանտարկյալների համար հավաքված 1254 նամակ

Գիտության նվաճումներն ավելի լայնորեն պետությանն ու ձեռնարկատիրությանը ծառայեցնելու հնարավորությունները քննարկվեցին հատուկ համաժողովում

Սփյուռքահայերի անհատական հաջողությունները պետք է վերածել համազգային ձեռքբերումների. Մարկ Չենյան

Ծանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակում պայքարն ԱԱ-ում

Բելգիայի թագավորը չի ընդունել կառավարության հրաժարականը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 06/11/26

Ասիական ինդեքսներ - 06/11/26

Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Մեքքայի պաշտպանական համաձայնագիրը

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան հարաբերություններին առնչվող հարցեր