Հասարակական

Տեղումներով օրերից հետո եղանակը կտաքանա 4-6 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Տեղումներով օրերից հետո եղանակը կտաքանա 4-6 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում մարտի 1-ին շրջանների զգալի մասում, 2-ին կենտրոնական և հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնային շրջաններում թաց ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Մարտի 3-6-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 3-6-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում մարտի 1-ին, 2-ին սպասվում է անձրև: Մարտի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում