Տարածաշրջանային

Իրանում հինգ պատգամավոր վարակվել է կորոնավիրուսով

1 րոպեի ընթերցում

Իրանում հինգ պատգամավոր վարակվել է կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի խորհրդարանի արդեն հինգ պատգամավոր վարակվել է նոր կորոնավիրուսով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ այս մասին հայտնել է օրենսդիր մարմնի նախագահության ներկայացուցիչ Ասադուլլահ Աբբասին:

«Կորոնավիրուսի ախտորոշման թեստ հանձնած 100 պատգամավորներից հինգի վերլուծությունները դրական էին: Այլ պատգամավորները կանցնեն փորձարկում»,-ասել է նա:

Աբբասին ավելի վաղ հայտնել էր, որ խորհրդարանը դադարեցրել է նիստը կորոնավիրուսի պատճառով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում