Արտակ Դաշյանը «Ուրարտու»-ից տեղափոխվել է արտասահմանյան ակումբ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Արտակ Դաշյանը կարիերան կշարունակի արտասահմանում: Առաջիկա օրերին հայտնի կդառնա 30-ամյա կիսապաշտպանի նոր ակումբի անունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը: Արտակ Դաշյանը «Ուրարտուի» սան է, հանդես է եկել հայկական ու արտասահմանյան մի շարք ակումբներում։ Հարազատ թիմ էր վերադարձել նախորդ ամռանը։ Ընթացիկ առաջնությունում 30-ամյա կիսապաշտպանը անցկացրել էր 3 հանդիպում։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Ուրարտուի» ողջ անձնակազմին միասին անցկացրած ժամանակահատվածի համար։ «Ուրարտուն» ինձ համար ավելին է, քան պարզապես ակումբ, այստեղ եմ որպես ֆուտբոլիստ ձևավորվել ու կայացել։ Հիմա իմ կարիերայում սկսվում է նոր փուլ։ Ինձ նոր մարտահրավեր է սպասում, պետք է ամեն ինչ անեմ՝ պատվով հանդես գալու համար»,-ասել է ֆուտբոլիստը:

Հայերեն Русский

Մեծ Բրիտանիան պաշտպանական ռազմական աջակցություն կտրամադրի Սաուդյան Արաբիային՝ ի պատասխան հութիների հարձակումների

Թուրքիայի Մանիսա նահանգում դպրոցի մոտ կրակոցներ են հնչել․ կան վիրավորներ

Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է զինված խմբավորումների զինաթափման հարցը

«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը. Դատախազություն

ԱՄՆ որոշ հեռուստաընկերություններ հրաժարվել են լուսաբանել Թրամփի մասնակցությամբ միջոցառումներն՝ իրենց գործընկերների նկատմամբ արգելքի պատճառով

Իրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնը

Սպասվում է ռեկորդային տաք օր. մանրամասներ Գագիկ Սուրենյանից

Ադամ Շիֆն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ Անկախության 35-րդ տարեդարձի առիթով

Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց

Մակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը