Տարածաշրջանային

Իրանում եւս երկու մարդ Է մահացել կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից

1 րոպեի ընթերցում

Իրանում եւս երկու մարդ Է մահացել կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի իշխանությունները հայտնել են Մարկազի կենտրոնական նահանգում կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից մահվան երկու նոր դեպքի մասին: Համապատասխան հայտարարությունը փետրվարի 25-ին արել Է Սավե քաղաքի բժշկական համալսարանի ղեկավար Աբաս Նիկրավեշը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Անալիզների արդյունքները ցույց են տալիս, որ վերջին երկու օրում Սավեի շրջանում մահացած երկու պացիենտների մոտ կորոնավիրուս Է եղել»,-նրա խոսքը մեջբերել Է ISNA գործակալությունը: Նիկրավեշը հավելել Է, որ խոսքը վերաբերում Է 82 եւ 78 տարեկան երկու կանանց:

Այսպիսով, Իրանում կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից մահվան դեպքերի թիվը հասել Է 14-ի: Իրանի առողջապահության նախարարությունը փետրվարի 19-ին հայտնել Է երկրում նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերի մասին: Վարակվածներ են հայտնաբերվել Ղոմում: Պաշտոնական տվյալներով՝ Իրանում կորոնավիրուսով վարակված Է մոտավորապես 60 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ի:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում