Ամերիա Սերունդ. 2012թ.-ից  երիտասարդների կողքին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկում է Ամերիաբանկի հաջողված ու սպասված ծրագրերից մեկը` «Ամերիա Սերունդ 12»-ը, այս անգամ նոր ձևաչափով, նոր մոտեցումներով ու նորարար գաղափարներով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ամերաբանկ» փակ բաժնետիրական ընկերությունից։

«Ծրագիրը բացառիկ հնարավորություն է` նպատակասլաց, ստեղծագործ ու եռանդուն երիտասարդների համար, ովքեր ցանկանում են իրենց աշխատանքային կենսագրությունը սկսել կամ ձեռք բերած փորձը ամրապնդել Ամերիաբանկում:

Ծրագրի հիմնական նպատակը 21-27 տարեկան երիտասարդ, նորավարտ մասնագետների համար գործարար միջավայրում ուսանելու, տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություն ստեղծելն է: Ծրագրի մասնակիցները իրենք են ընտրում, թե որ ուղղությամբ են ցանկանում մասնագիտանալ ` բիզնես, վերլուծական, թե` ստեղծարար: Ընտրական փուլերը հաղթահարած երիտասարդները երեք ամիս շարունակ ստանալու են գործնական գիտելիքներ` ծանոթանալով ժամանակակից բիզնեսի առաջատար փորձին` արդիական տեխնոլոգիաների կիրառմամբ: Դիմորդներից պահանջվում է բարձրագույն մասնագիտական կրթություն, հաղորդակցման հմտություններ, ստեղծագործական ճկուն միտք, նոր գիտելիքներ ձեռք բերելու և անընդհատ զարգանալու պատրաստակամություն և պատասխանատվության զգացում:

Տեղեկացնենք նաև, որ ծրագրի ողջ ընթացքում մասնակիցները վարձատրվելու են:

«Ամերիա Սերունդը» հարթակ է հանդիսանում գործատուի և Հայաստանի ու օտարերկրյա լավագույն թիրախային ԲՈՒՀ-երի երիտասարդ մասնագետների միջև` վերջինների համար ստեղծելով պրակտիկայի, մասնագիտական աճի ու առաջխաղացման հնարավորություն:

Ամերիաբանկը, կարևորելով կորպորատիվ մշակույթի ձևավորումը, մոտիվացնում է երիտասարդ մասնագետներին` ստեղծելու նորն ու արժեքավորը, ինչպես նաև տալիս է զարգանալու, ինքնադրսևորվելու և կայանալու հնարավորություն:

Ծրագրի ավարտին, բանկում ձեռք բերված գիտելիքներն ու փորձը լավագույնս կիրառած երիտասարդներին հնարավորություն է տրվում շարունակելու իրենց կարիերան Ամերիաբանկում` աշխատանքի անցնելով գլխամասային գրասենյակի տարբեր ստորաբաժանումներում և մասնաճյուղային մեծ ցանցում:

Նշենք նաև, որ 2012թ.-ից մինչ այսօր իրականացվել է թվով 11 «Ամերիա Սերունդ» ծրագիր, որոնց արդյունքում Ամերիա թիմին է միացել ավելի քան 260 աշխատակից:

«Ամերիա սերունդ» ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ Ամերիաբանկի` https://generationa-arm.ameriabank.am/ կայք-էջում: Դիմումների վերջնաժամկետը` մինչև ս.թ. մարտի 15-ը` ներառյալ:

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2019թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am կայք կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով;

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայերեն

Նեթանյահուն Թրամփի հետ հանդիպումը որակել է «լավագույններից մեկը»

Անչափահասին թրաֆիքինգի ենթարկելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ փորձագիտական կենտրոնը համալրվել է ժամանակակից հետազոտական սարքավորումներով

Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնել փորձող երեք լցանավ կալանելու մասին

Զինծառայողի ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՊՆ-ն հերքում է տարածել

Ճապոնիայում 7,1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել

Շիրակում 2026 թվականի առաջին կիսամյակում սպանության դեպք չի արձանագրվել, նվազել են համակարգչային հափշտակության դեպքերը

Վերգետնյա լարերի՝ ստորգետնյա անցկացման ծրագիրը հասավ Ազատության պողոտա

ԻՀՊԿ-ն թիրախավորել է Հորդանանում ԱՄՆ կենտրոնակայանը՝ ի պատասխան «Իրանի շահերի դեմ ամերիկյան գործողությունների»

ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան հարվածներ են հասցրել Իրաքում գործող խմբավորման` ի պատասխան հարձակումների