Ֆիլհարմոնիկ նվագախումբը 2020-ի առաջին համերգին կհնչեցնի Բեթհովենի, Մոցարտի և Նիլսենի գործերը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 2020 թվականի առաջին համերգին կատարելու է Բեթհովենի 5-րդ սիմֆոնիան, Նիլսենի «Դիմակահանդես» նախերգանքը, որը հայաստանյան պրեմիերա է, և Մոցարտի Դաշնամուրի թիվ 17 կոնցերտը: Որպես մենակատար հանդես է գալու դաշնակահար Անդրեաս Ֆրյոլիխը: Համերգը ղեկավարելու է «Գրեմմի»-ի մրցանակակիր, բեթհովենյան երաժշտության գիտակ Ջոն Նելսոնը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երեկոն տեղի կունենա փետրվարի 21-ին Արման Խաչատրյան համերգասրահում:

Փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն ասաց, որ Ջոն Նելսոնը մեր ժամանակների լավագույն դիրիժորներից մեկն է, հանդես է եկել Իսպանիայի և Լոնդոնի բոլոր նվագախմբերի հետ: 2009 թվականին Հայաստանում ելույթ է ունեցել ՀԱՖՆ-ի և երեք երգչախմբի հետ: «Ունկնդիրը Նելսոնին շատ է սիրել: Իսկ Գերմանիայից ժամանած դաշնակահար Անդրեաս Ֆրյոլիխը Մոցարտի ստեղծագործությունների փայլուն մեկնաբանող է: Ամեն անգամ, երբ գալիս է Հայաստան և ցանկանում է այլ կոմպոզիտորի գործեր նվագել, ես հորդորում եմ կրկին Մոցարտ կատարել»,-շեշտեց Թոփչյանը:

Ջոն Նելսոնն էլ խոստովանեց, որ հպարտանում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբով: «Եթե կարողանում ես ճիշտ ներկայացնել Բեթհովենի հինգերորդ սիմֆոնիան, որը շատ դժվար է, ուրեմն հաջողել ես: Բեթհովենը բարդ մարդ էր, ագրեսիվ, չէր հարմարվում հասարակությանը: Այդ ամենն արտացոլվել է նրա հինգերորդ սիմֆոնիայում: Հրաշալի է, որ նվագախումբը կարողանում է ֆանտաստիկ մեկնաբանել այդ ստեղծագործությունը»,-ասաց դիրիժորը:

Նելսոնը 11 տարի առաջ է եղել Հայաստանում: Նա հավաստիացրեց, որ Ֆիլհարմոնիկ նվագախումբը տարիների ընթացքում շատ մեծ առաջընթաց է ապրել, ինչի կապակցությամբ շնորհավորում է Թոփչյանին:

Անդրեաս Ֆրյոլիխն էլ նշեց` արդեն իսկ պատիվ է ունեցել աշխատել Թոփչյանի հետ, իսկ այժմ պատիվ ունի համագործակցել մեկ այլ ականավոր կոմպոզիտորի` Ջոն Նելսոնի հետ: «Մենք առաջին անգամ ենք միասին ներկայանալու, բայց տպավորություն է, որ երկար տարիներ ենք համատեղ ելույթ ունենում»,-ասաց դաշնակահարը:

Անդրադառնալով Բեթհովենին` Ֆրյոլիխը պատմեց, որ ապրում է Բեթհովենի ծննդավայրում` Բոնում, և մեծացել է նրա երաժշտության ներքո: Ըստ երաժշտի` Բեթհովենի ստեղծագործությունները մարդկությանն ավելի բարի են դարձնում, և նրա գործերի առանձնահատկությունն այն է, որ կոմպոզիտորը մշտապես կոտրում էր երաժշտության մասին կարծրատիպերը, խախտում կանոնները, նաև հումորի հրաշալի զգացում ուներ:

2020 թվականը կնշանավորվի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 95-ամյա և Բեթհովենի 250-ամյա հոբելյանների տոնակատարություններով: Այդ կապակցությամբ նվագախումբը կիրականացնի «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում