Հայաստանն առաջին անգամ տաղավար կունենա Բեռլինի եվրոպական ֆիլմերի կինոշուկայում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն առաջին անգամ պաշտոնապես կմասնակցի Բեռլինի միջազգային կինոփառատոնի շրջանակում գործող Եվրոպական ֆիլմերի կինոշուկայում և կունենա սեփական տաղավար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը:

«Դեռ 2019 թվականին, երբ ես գնացի Բեռլինի կինոշուկային մասնակցելու, նկատեցի, որ մեր հայ կինոգործիչները չունեին հարթակ, որտեղ կարողանային ներկայացնել իրենց արտադրանքը, հանդիպումներ ունենալ և այլն: Այդ ժամանակ, վերադառնալուն պես, ես դիմեցի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին, որպեսզի աջակցեն մեզ 2020 թվականին ունենալ սեփական տաղավար: Նա և փոխնախարար Արա Խզմալյանն ընդառաջեցին, և նրանց շնորհիվ այսօր մենք ունենք այդ հնարավորությունը»,- նշեց Միրզախանյանը:

Նա շեշտեց, որ Ազգային կինոկենտրոնի ամբողջ թիմն ամիսներ շարունակ շատ մեծ աշխատանք է կատարել Բեռլինի կինոշուկայում հավուր պատշաճի հանդես գալու համար:

Միրզախանյանը շեշտեց, որ Բեռլինում իրենք կներկայանան Ազգային կինոկենտրոնի նոր լոգոյով:

«Մեր պատվիրակությունը փոքր կլինի, բայց թիմում լինելու է նաև Արա Խզմալյանը: Այցելության ընթացքում հրավեր ունենք մեկնել Պոտսդամի կինոինստիտուտ՝ ծանոթանալու իրենց կրթական ծրագրերին ու գործունեությանը»,- ասաց Շուշանիկ Միրզախանյանը:

Կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար Մելիք Կարապետյանը նշեց, որ կինոշուկայում ներկայացվելու է 50 ֆիլմ:

«Կինոշուկայում մարդկանց դատին կներկայացնենք «5 երազողը», «Տեզետա», «Չնչիկ», «Զուլալի», «Դրախտի դարպասները» ֆիլմերը: Հիմնականում լինելու են դրամա, վավերագրական, ինչպես նաև կարճամետրաժ ֆիլմեր»,- ասաց Կարապետյանը: Միջոցառումը տեղի կունենա փետրվարի 20-27-ը:

Հայերեն

Գիտական առաջընթացը և նոր տեխնոլոգիաները պետք է կիրառվեն հանուն խաղաղության․ Ժաննա Անդրեասյան

Միրզոյանին մտահոգում է ԹՐԻՓՓ-ի իրականացման գործընթացների տևողությունը

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը

Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի հովվի մասին տեղեկություններին

COP17. Կանաչ ստանդարտներն ու մարզական կենտրոնները. Նազիկ Ավդալյանը խոսել է նոր նախագծի մասին

Աշխարհում ածխածնի արտանետումների քանակը չորս տարում պետք է կրճատվի մինչև 18%-ով. ՄԱԿ

Արարատ Միրզոյանը հակասություն չի տեսնում ԹՐԻՓՓ-ի և ԵԱՏՄ կարգավորումների միջև

COP. մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն

Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը