ՊԵԿ-ը ստուգումների արդյունքում առաջադրել է պետբյուջե լրացուցիչ վճարման ենթակա 83 մլրդ դրամ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2019-ին նվազեցրել է ստուգումների թիվը, սակայն հայտնաբերել և հավելյալ գանձման է առաջադրել մոտ 83 մլրդ դրամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«2019-ին իրականացրել ենք 1020 ստուգում, բայց 62 մլրդ է կազմել ակտերի ընդհանուր գումարը: Այդ ստուգումների ընթացքում նաև ներկայացվել են 20 մլրդ 850 մլն դրամի ճշտումներ: 2019-ին իրականացված 1020 ստուգմամբ 83 մլրդ դրամ հավելյալ գումար ենք գանձման առաջադրել»,-ասաց Անանյանը:

2018-ին իրականացվել էր ավելի շատ՝ թվով 1166 համալիր հարկային ստուգում: Սակայն արձանագրվել է 30 մլրդ բյուջե վճարման ենթակա հարկ: Ստուգման ընթացքում ներկայացվել է նաև 5.9 մլրդի ճշտված հաշվարկ:

Օրենքի համաձայն հարկ վճարողները հնարավորություն ունեն ստուգման ընթացքում ներկայացնել ճշտված հաշվարկներ:

Հայերեն

Բոլսոնարուն ընդունել է պարտությունը Բրազիլի նախագահական ընտրություններում

COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը

Կանանց առաջնորդությանն աջակցելը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. Ջեմմա Հարփեր

Վաչե Քալաշյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախությանն ու քաղաքական հավաքներին մասնակցությանը

ԱԺ նախագահն անդրադարձել է ՔՊ ցուցակներում ՀՀԿ նախկին անդամների ընդգրկման հարցին

Մարզիչներն ամեն ինչ արեցին, որ կարողանանք այս մեդալները նվաճել. Արթուր Դավթյան

ԱԺ նախագահն ընդդիմադիր ուժերին կոչ է արել մասնակցել ՏԻՄ ընտրություններին

Բոլորս էլ հասկանում ենք, որ այստեղ քաղաքական մղում կա. Միրզոյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին

Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Հայաստանին լոյալ ընդդիմություն ենք ուզում. ԱԺ նախագահը ներկայացրել է իշխանության մոտեցումը